ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Սամարայի մարզի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը:
«Խոր վշտով հայտնում եմ, որ թշնամու ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- գրել է Ֆեդորիշչևը Telegram-յան ալիքում։
Մարզպետը նշել է, որ Սամարայի մարզի կառավարությունը կապի մեջ է ընտանիքների հետ: Նրանց կտրամադրվի անհրաժեշտ օգնություն, այդ թվում` նյութական։
Հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Հիշեցնենք` ՌԴ ՊՆ–ն առավոտյան հայտնեց, որ ՀՕՊ ուժերն այս գիշեր 149 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում, որոնցից 40-ը` Ռոստովի մարզում, 27-ը` Սարատովի։