«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Վերջնական արդյունքները կհրապարակվեն 24 ժամ անց, եթե բողոքարկումներ չլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ վերընտրվեց։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ներկայացրեց նախնական հաշվարկի արդյունքները։
«Էլեկտրոնային հաշվարկի արդյունքների համաձայն` Փաշինյանը ստացել է 758 ձայն»,– հայտարարեց Ավետյանը, մինչդեռ էկրանին ցուցադրված տվյալներում ներկայացված էր 826 թիվը։
Վարչության մյուս անդամների անունները չհայտարարվեցին։ Փաշինյանն ասաց, որ 24 ժամ կսպասեն բողոքարկումների համար։
«Եթե 24 ժամվա ընթացքում կլինեն բողոքարկումներ, ապա վերջնական արդյունքները կհրապարակվեն բողոքարկման արդյունքներից հետո։ Եթե 24 ժամվա ընթացքում բողոքարկումներ չլինեն, ապա կհայտարարվեն վերջնական արդյունքները»,– ասաց նա։
Ըստ էկրանին հրապարակված նախնական արդյունքների` առավելագույն քվեներ են ստացել.
1.
Գևորգ Պապոյան (էկոնոմիկայի նախարար),
2.
Վահագն Ալեքսանյան (պատգամավոր),
3.
Սուրեն Պապիկյան (պաշտպանության նախարար),
4.
Հայկ Կոնջորյան (պատգամավոր),
5.
Արայիկ Հարությունյան (վարչապետի գրասենյակի ղեկավար),
6.
Ռուբեն Ռուբինյան (ԱԺ փոխնախագահ),
7.
Արսեն Թորոսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար),
8.
Ռոմանոս Պետրոսյան (ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ),
9.
Դավիթ Խուդաթյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար),
10.
Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահ),
11.
Ալխաս Ղազարյան (պատգամավոր),
12.
Արուսյակ Ջուլհակյան (պատգամավոր),
13.
Վիլեն Գաբրիելյան (նախկին պատգամավոր),
14.
Հասմիկ Հակոբյան (պատգամավոր),
15.
Գնել Սանոսյան («Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարության ներկայացուցիչ),
16.
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետ),
17.
Արմեն Խաչատրյան (պատգամավոր),
18.
Նազելի Բաղդասարյան (վարչապետի խոսնակ),
19.
Սասուն Միքայելյան (ԵԿՄ նախագահ),
20.
Գարիկ Սարգսյան (Վեդիի համայնքապետ),
21.
Արեն Մկրտչյան (Լոռու մարզպետ),
22.
Արուսյակ Մանավազյան (պատգամավոր),
23.
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարություն)։
Հիշեցնենք` այսօր Երևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը, որին հաջորդեց կուսակցության վարչության ընտրությունը։ Ավելի քան 4 ժամ տևած քվեարկությունից հետո ՔՊ–ն հայտարարեց, որ էլեկտրոնային հաշվարկն ավարտվել է, նախնական արդյունքները արձանագրելու համար ձեռքով հաշվարկ է սկսվել։ ArmLur.am-ի տեղեկություններով` հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ քվեաթերթիկներն ավելի շատ են, քան ընտրական գործընթացում ներգրավված ՔՊ-ականները։ Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվել են։ Փաշինյանը զայրացած վերադարձել է, պահանջել է պարզել թվային տարբերությունները և զեկուցել: