«Զվարթնոց» օդանավակայանից օդ է բարձրացել Բաքու մեկնող ինքնաթիռը

Երևանից Բաքու թռիչքը տևելու է մեկ ժամ։ Օդանավը վայրէջք է կատարելու Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանից օդ է բարձրացել Բաքու մեկնող ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք flightradar24.com կայքից։ Թռիչքն իրականացնում է FlyOne ընկերության ինքնաթիռը։
Ամենայն հավանականությամբ` «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին» մասնակցելու համար հենց այս չվերթով է Բաքու մեկնում ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը կգտնվի Բաքվում։
Սիմոնյանը Բաքու է մեկնելու Gulfstream G450 ինքնաթիռով, որը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար։ Երևանից Բաքու թռիչքը տևելու է 40–45 րոպե։ Օդանավը վայրէջք կկատարի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։