Ի՞նչ թարմացումներ են արվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածում։ Ինչպե՞ս է թվային նախագծերի ամենամյա մրցույթն օգնում հեռանկարային թվային նախաձեռնություններ գտնել այն երկրներում, որոնց հետ համագործակցում է Եվրասիական զարգացման բանկը։ Ինչո՞ւ են այսօր հատկապես պահանջված գեոտեխնոլոգիայի, եվրասիական կրթության և բժշկության մեջ արհեստական բանականության ոլորտներում թվային նախագծերը։ Այս հարցերի շուրջ կխոսվի Մոսկվա – Մինսկ – Բիշքեկ – Երևան – Աստանա տեսակամրջի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին` ժամը 14։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ։
Բանախոսներ.
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյան,
Լուսավորության պետական համալսարանի թվային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով պրոռեկտոր Ալեքսեյ Լուկյանովիչ,
«Հայրենական սոֆթ» ծրագրային պրոդուկտների մշակողների ասոցիացիայի առողջապահության տեղեկատվայնացման կոմիտեի ղեկավար Աննա Մեշչերյակովա,
«Ռուսսոֆտ» ասոցիացիայի խելացի քաղաքների հանձնաժողովի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Դենիս Ստրուկով:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։