ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ, զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավար Լևոն Ազիզյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։
Այդ պատճառով հանրապետության ամբողջ տարածքում առատ անձրևներ են սպասվում։ Հիշեցնենք, որ ցիկլոնը երկրում կմնա մեկ օր, սեպտեմբերի 20-ից եղանակը կպարզվի։