Գյումրիում 30-ամյա տղամարդը սպանել է հորն ու թաղել դաշտում. մարմինը գտել են 6 ամիս անց

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները բացահայտել են Գյումրիում 6 ամիս առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է` ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
Արդեն տեղում ենթադրյալ կասկածյալին հայտնաբերել են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ նա խոստովանել է կատարածը:
Էջմիածնում երիտասարդը սպանել է հորը, ապա փորձել ինքնասպան լինել
Կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի լույս 20-ի գիշերը իրենց տանը վիճաբանել է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի և ավարտվել սահմռկեցուցիչ սպանությամբ:

Որդին հոր մարմինը մեկ օրից ավելի պահել է տանը, փոխել հագուստը` նրան հագցրել նոր շորեր, ապա փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, սավաններով և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս բերել տնից և տարել Մուշ թաղամասի հարակից դաշտ։ Այնտեղ մի փոքր փոս է փորել, մարմինը նետել փոսի մեջ, հողով ու քարերով փակել, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետել աղբամանը:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով:
Երևանում մոր պարանոցը կտրած երիտասարդը մեղսունակ է ճանաչվել. ՔԿ