Դիվանագիտության համար դուռը փակ չէ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Իրանի դրոշ
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ԱԽ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունից հետո հայտարարել է, որ դիվանագիտության համար դուռը դեռ փակ չէ:
Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը:
«Դիվանագիտության համար դուռը փակ չէ, բայց Իրանն ինքը կընտրի, թե ում հետ և ինչ հարցերի շուրջ է համագործակցելու»,-լրագրողներին ասել է Իրավանին:
Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել ռումբերով և զսպել պատժամիջոցներով:
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը: Բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի ինը անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու անդամներ ձեռնպահ են մնացել։ Այսպիսով, անվտանգության խորհրդի կողմից ընդունված նախորդ բանաձևերով նախատեսված պատժամիջոցների գործողությունը վերսկսվում է։
Թեհրանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը