Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդում տղամարդ է զոհվել բեռնատարի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով․ Գլադկով

Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Տղամարդը տեղում մահացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանում բեռնատարի վրա Ուկրաինայի զինված ուժերի թիրախային հարվածի հետևանքով վարորդը մահացել է: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Օտրադովկա գյուղի ծայրամասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից բեռնատար ավտոմեքենային հասցրած թիրախային հարվածի հետևանքով զոհվել է վարորդը։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։