ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզում կայծակի հարվածից խոշոր եղջերավոր անասուններ են սատկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք գյուղի տարբեր բնակիչներին են պատկանում, սատկել են»,–գրում է կայքը:
Գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին:
Ըստ կայքի` ամեն կովը գնահատվում է մոտ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ: