Սիրիայի արտգործնախարարը 25 տարում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ

Հիմնական թեմաներից մեկը, որը մտադիր է քննարկել աշ-Շիբանին, պատժամիջոցների չեղարկումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական «Al-Ikhbaria» հեռուստաալիքին։
«Ասաադ աշ-Շիբանին և նրան ուղեկցող պատվիրակությունը Վաշինգտոն են ժամանել պաշտոնական, պատմական այցով. սա 25 տարվա ընթացքում Սիրիայի արտգործնախարարի առաջին այցն է», - հեռուստաալիքը մեջբերում է Սիրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հիմնական թեմաներից մեկը, որը աշ-Շիբանին մտադիր է քննարկել ԱՄՆ վարչակազմի հետ, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի օրոք ԱՄՆ–ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումն է։
Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին