ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման փուլի կարճ ծրագրում ելույթ կունենա չորրորդ համարի ներքո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնարկային համարների վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր։ Գեղասահորդուհին ներկա է եղել արարողությանը։
Օլիմպիական խաղերի որակավորման փուլի մրցութային մասը տեղի կունենա սեպտեմբերի 19-21-ը։ Պետրոսյանից բացի, մրցաշարին կմասնակցի Պյոտր Գումեննիկը (երկրորդ մեկնարկային համար)։ Ռուսաստանցի մարզիկները կմրցեն չեզոք կարգավիճակում։