Մալխաս Ամոյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ ԱԱ կիսաեզրափակիչ

Ամոյանի հաջորդ մրցակիցը Իրանի ներկայացուցիչն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին և անցավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ նա 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Բերնատեկին։
Ամոյանի հաջորդ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին է։
«Ես հանձնվողներից չեմ». Արսեն Հարությունյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում 4-րդ բրոնզի մասին
Հիշեցնենք` ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն