Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ղեկավար պաշտոններում պետք է ներգրավել հատուկ ռազմական գործողության մասնակիցների. Պուտին

Պուտինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության մասնակիցներն իրենց դրական ներդրումը կունենան քաղաքական կուսակցությունների և իշխանության մարմինների աշխատանքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հատուկ ռազմական գործողության մասնակիցները պետք է առաջադրվեն ղեկավար պաշտոններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում քաղաքական կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Արդեն բազմիցս ասել եմ և գիտեմ, որ դուք համակարծիք եք. մենք պետք է փնտրենք, գտնենք և առաջադրենք մարդկանց, որոնք հայրենիքին ծառայելու գործում ոչնչից չեն վախենում և վտանգել են իրենց առողջությունը, կյանքը։ Եվ նման մարդկանց պետք է առաջադրել ղեկավար պաշտոններում», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը համոզմունք է հայտնել, որ հատուկ ռազմական գործողության մասնակիցներն իրենց դրական ներդրումը կունենան քաղաքական կուսակցությունների և իշխանության մարմինների աշխատանքում:
«Վստահ եմ, որ նրանք իրենց դրական ներդրումը կունենան քաղաքական կուսակցությունների աշխատանքում և՛ տեղերում, և՛ կենտրոնում, և՛ Պետական դումայում, և՛ դաշնային իշխանության մարմիններում», - ասել է նա:
«Ոչ ոք մեզ ոչինչ չի նվիրի»․Պուտինը՝ ՌԴ մարտական ավիացիայի զարգացման քայլերի մասին
Ռուսաստանի առաջնորդը մեկնաբանել է իշխանության մեջ գտնվելու դեպքում հատուկ ռազմական գործողության մասնակիցների համար քվոտայի սահմանման գաղափարը։
«Գրավիչ բան է՝ նույնն է, ինչ որոշ երկրներում կանանց քվոտան. խորհրդարանում այսքան կին պետք է լինի, նրանց քվոտան, մյուսների, հաշմանդամների… Կարծեք թե ազնիվ է և խրախուսման արժանի։ Միայն թե վախենամ, որ դա ինչ-որ ձևականության վերածվի», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ մարդկանց իշխանության մեջ պետք է ներգրավել առաջին հերթին անձնական և գործնական հատկանիշներով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։