ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Թարխան Էլդուկաևը, որը մեղադրվում է 1996 թվականին գործարար Թաիր Գուրշումովի սպանության և նրա եղբոր՝ Թելման Գուրշումովի դեմ մահափորձի մեջ, դատապարտվել է 14,5 տարվա ազատազրկման: 2006 թվականին երգիչ Ավրաամ Ռուսոյի դեմ մահափորձ կատարելու գործով նա արդարացվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դատարանը Էլդուկաևին դատապարտել է 14 տարի 6 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ զրկելով պաշտոնաթող ենթասպայի զինվորական կոչումից»,- նշվում է դատարանի հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ 1996 թվականի դեկտեմբերից ոչ ուշ գործարարներ Թաիր Գուրշումովի և Թելման Իսմայիլովի միջև, որոնք հողատարածքներ էին վարձակալում Չերկիզովի շուկայում, ֆինանսական հարցերի պատճառով կոնֆլիկտ է ծագել: Իսմայիլովն իր անձնական անվտանգության աշխատակից Էլդուկաևին հանձնարարել է գտնել քաղաքացիների, որոնք գումարի դիմաց կվերացնեին Գուրշումովին և նրա հետ գտնվող անձանց, և 1996 թվականի դեկտեմբերի 23-ին անհայտ անձը Մոսկվայի Շչերբակովսկայա փողոցում գտնվող տան մուտքի մոտ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Գուրշումով եղբայրների վրա։ Տուժածներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, երկրորդը՝ մահացել։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Իսմայիլովի և մյուս հանցակիցների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։