ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի համար բերված մեղրի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի համար Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը:
«Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են թմրամիջոցը թաքցնել մեղրի մեջ
Արդյունքում մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է, հայտնաբերվածի հետ ներկայացվել է Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: