ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խարդախության մեղադրանքով հետախուզվող 67-ամյա տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տղամարդը հետախուզվում էր 28 տարի՝ 1997 թվականի փետրվարի 25-ից սկսած։
Նրան ձերբակալել են սեպտեմբերի16-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, ինքնաթիռի ժամանումից հետո։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։