Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզի Ալեշկիի շրջանում հարձակվել են ուղղափառ եկեղեցու վրա

Կոտրվել են ապակիները, վնասվել է շենքի ճակատը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալեշկինսկի շրջանի Բրիլյովկա քաղաքատիպ ավանի Դիմիտրի Սոլունսկու ուղղափառ եկեղեցու վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի ղեկավար Ռուսլան Խոմենկոն։
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02:15-ին, Բրիլյովկայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը ռազմամթերք է նետել Ռուս ուղղափառ եկեղեցու մեծ նահատակ Դիմիտրի Սոլունսկու եկեղեցու տարածքի վրա։ Կոտրվել են ապակիները, վնասվել է շենքի ճակատը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան», - հայտնել է նա։
Խոմենկոն «ռուսական Խերսոնշչինայի խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանություն» է անվանել Ալեշկիի շրջանի վրա Ուկրաինայի հարձակումները:
«404-ի զինյալները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, հարձակումներ են իրականացնում եկեղեցիների վրա։ Եվ դա՝ Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից Կիևի հանցավոր ռեժիմի աջակցությամբ», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։