Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներ

Նշվում է, որ խոցվել են նաև բարձր հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման վայրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ծառայում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման վայրերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 149 շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: