Պուտինը հայտնել է, որ հենց նոր զրուցել է Մոդիի հետ

ՌԴ առաջնորդը, շնորհավորելով Մոդիին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել է նրան և ամբողջ հնդիկ ժողովրդին ամենայն բարիք և հետագա հաջողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հենց նոր հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Հենց նոր զրուցեցի Հնդկաստանի վարչապետ պարոն Մոդիի հետ։ Ես թույլ տվեցի ինձ բոլորիդ անունից շնորհավորելու մեր ընկերոջը՝ Հնդկաստանի վարչապետին, նրա 75-ամյակի կապակցությամբ։ Նրա անունից ուզում եմ փոխանցել լավագույն խոսքերն ու մաղթանքները ՌԴ ողջ ղեկավարությանը», – ասել է Պուտինը՝ բացելով Ռուսաստանի կառավարության անդամների հետ մինչև 2036 թվականը երկրի ենթակառուցվածքների զարգացման թեմայով տեսակոնֆերանսը։
Նախագահը նաև նշել է, որ շնորհավորելով Մոդիին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել է նրան և ամբողջ հնդիկ ժողովրդին ամենայն բարիք և հետագա հաջողություններ։