Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը ԶԱԷԿ-ի շրջանում Ուկրաինայի ԶՈւ գնդակոծման վայր առայժմ անհնար է

ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներն ավելի վաղ պլանավորում էին հրետակոծության վայր այցելելու թույլտվություն ստանալ, եթե անվտանգությունն ապահովվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների այցը Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ հայտնված Զապորոժիեի ԱԷԿ-ի վառելիքի պահեստների շրջան առայժմ անհնար է անհանգիստ իրավիճակի պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մտադիր էին այսօր հրթիռակոծման վայր այցելելու թույլտվություն ստանալ, եթե անվտանգությունն ապահովվի:
«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ հայտնված Զապորոժիեի ԱԷԿ-ի վառելիքի պահեստների շրջան հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ իրավիճակը անվտանգ լինի։ Առայժմ այն անհանգիստ է», - ասել է Յաշինան։
Նրա խոսքով՝ երաշխիքներ չկան, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն փորձի կրկին գրոհել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: