Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը ՌԴ մարզերի օդում խոցվել է 8 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշեր ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռոստովի, Բրյանսկի, Վորոնեժի և Կուրսկի շրջաններում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք. երեքը` Ռոստովի մարզի տարածքում, երեքը` Բրյանսկի մարզի տարածքում, մեկը՝ Վորոնեժի մարզի տարածքում և մեկը` Կուրսկի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։