Ոչինչ չպետք է շեղի գեղասահորդուհի Պետրոսյանին օլիմպիական ընտրության ժամանակ․ Բեստեմյանովա

2026 թվականի օլիմպիական խաղերից առաջ որակավորման մրցաշարը կանցկացվի Պեկինում սեպտեմբերի 19-21-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Նատալյա Բեստեմյանովան կարծում է, որ Էթերի Թութբերիձեի խմբի մարզիչ-խորեոգրաֆ Դանիիլ Գլեյխենգաուսի նկատմամբ արգելքը Պեկինի օլիմպիական ընտրական փուլի ժամանակ չպետք է ազդի այս մրցաշարում ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի ելույթի վրա:
Գլեյխենգաուզը սեպտեմբերի 15–ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ չի կարողանա ուղեկցել Ադելիա Պետրոսյանին Պեկինում գեղասահորդների օլիմպիական որակավորման փուլում: Ըստ Չմշկորդների միջազգային միության (ISU)` նա չի անցել մուտքի թույլտվության ստուգումը:
«Դա շատ տհաճ է։ Բայց հուսով եմ, որ Ադելիան ինքնուրույն չափահաս աղջիկ է, և դա չի ազդի նրա վրա: Նա արդեն պատրաստվել է մեկնարկի, ոչինչ չպետք է շեղի նրան։ Նա պետք է հանդես գա այնպես, ինչպես կարողանում է։ Դա կարելի է հաղթահարել։ Բոլորս էլ հաղթահարել ենք։ Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մարզիչը չի կարողացել գնալ, իսկ ելույթ ունենալ պետք է։ Այդ ժամանալ միանում են մոբիլիզացնող պահերը։ Եվ մարդը ելույթ է ունենում»,-ասել է Բեստեմյանովան ՌԻԱ Նովոստիին։
2026 թվականի օլիմպիական խաղերից առաջ որակավորման մրցաշարը կանցկացվի Պեկինում սեպտեմբերի 19-21-ը: Դրանում չեզոք կարգավիճակով պետք է հանդես գան երկու մենակատարներ՝ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը։
Տարասովան բարձր է գնահատել Ադելիա Պետրոսյանի շանսերը օլիմպիական խաղերում