Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ- ի դրոնի հարձակում Բելգորոդի մոտ․ այրվել են վեց ավտոմեքենա և ավտոտնակներ

Անօդաչու թռչող սարքի հարձակման այլ հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդի շրջանի Ստրելեցկայա գյուղի ձեռնարկության տարածքում վեց ավտոմեքենա և ավտոտնակներ են բռնկվել ուկրաինական դրոնի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Ստրելեցկոյե գյուղը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակմանը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ձեռնարկության տարածքում պայթյունի հետևանքով այրվել են 6 ավտոմեքենա և ավտոտնակներ: Հրշեջ հաշվարկները տեղում զբաղվում են կրակի վերացմամբ»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ այլ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։