ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է բորսայական մանիպուլյացիաներում կասկածվող 14 մարդու, այդ թվում՝ Investco հոլդինգի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ կապիտալի շուկայի մասին օրենքը խախտելու մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել։ Պազվել է, որ կասկածյալները Investco Holding-ի պաշտոնատար անձիք են, որոնք ապօրինի կերպով ստացված եկամուտները «լվացել» են Ստամբուլի բորսայի և այլ ներդրումային մարմինների միջոցով:
Գործակալության հաղորդմամբ՝ ստուգման առիթ են դարձել բաժնետոմսերի գնի և գործարքների ծավալի անոմալ տատանումները, որոնց հետևանքով տուժել են փոքր ներդրողները։