ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժի «Հարավ» խմբավորման 71-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի FPV-դրոնների օպերատորները Ուկրաինայի զինված ուժերի С-60 զենիթահրթիռային կայանք են ոչնչացրել Դոնեցկում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ իրականացված գործողության շրջանակում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զենիթահրթիռային կայանքը: Ուկրաինայի զինված ուժերի առաջապահ դիրքերի հետախուզություն իրականացնելու ընթացքում հարվածային ԱԹՍ-ի հաշվարկը հակառակորդի զենիթային կայանքի քողարկված կրակային դիրք է հայտնաբերել և դիպուկ հարվածներով խոցել այն»,- հայտնել են գերատեսչությունից։
ՊՆ-ում հավելել են, որ այնուհետև ՌԴ օպերատորները հայտնաբերել և ոչնչացրել են նաև հակառակորդի վերահաղորդման սարքը, ինչը զգալիորեն սահմանափակել է տվյալ հատվածում օդային հետախուզություն վարելու և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու հնարավորությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։