ՌԴ ԶՈւ–ն Կուպյանսկի մոտ վերահսկողության տակ է առել մայրուղու հինգ կիլոմետրը. Մարոչկո

Կուպյանսկի տարածքի մոտ կեսը, ըստ վերջերս հրապարակված կադրերի, ռուսական զորքերի վերահսկողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ուժերը կրակային վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզում Կուպյանսկ տանող մայրուղու մոտ 5 կմ–ի նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ–ն կադրեր էր ցուցադրել, որոնք հաստատում էին Կուպյանսկի տարածքի մոտ կեսի նկատմամբ ռուսական զորքերի վերահսկողությունը։
«Ակտիվ մարտական ​​գործողությունների ընթացքում մեր զորքերը կրակային վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզում Կուպյանսկ տանող H-26 մայրուղու մոտ 5 կմ–ի նկատմամբ։ Բացի այդ, առաջխաղացում գրանցելով այս տարածքում՝ Ռուսաստանի զինված ուժերն ընդլայնել են վերահսկողության գոտին Ստեպովայա Նովոսյոլովկայից հյուսիս-արևմուտք և կրճատել հեռավորությունը դեպի Պեսչանոյե երկաթուղային կայարան»,– ասել է Մարոչկոն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։