Պուտինը «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ ջերմատեսիլով ակնոց է փորձել

ՌԴ նախագահը զննել է սպառազինության նմուշները։
Sputnik
Ռուսաստանի նախագահը «Մուլինո» հրետանային զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքին, զննել ռազմական հատուկ գործողության ընթացքում կիրառվող սպառազինության նմուշները, փորձել ջերմատեսիլով հագեցած տակտիկական ակնոցը։ Նա նշել է, որ զորավարժությունների նպատակը Միութենական պետությունը ցանկացած ագրեսիայից պաշտպանելու քայլեր մշակելն է։
«Արևմուտք-2025» զորավարժությունների առանձնահատկություններից մեկը անօդաչու ավիացիայի և ցամաքային ռոբոտների զանգվածային կիրառումն է։ Զորավարժություններն անցկացվել են 41 զորավարժարաններում, մասնակցել է 100 հազար զինծառայող, ընդգրկվել է շուրջ 10 հազար սպառազինության և տեխնիկայի համակարգ, այդ թվում` 333 թռչող սարք և գրեթե 250 նավ։
Զորավարժության պլանը կազմվել է՝ հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված փորձը։
1 / 17

Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան։ Ձախից աջ՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս-Բեկ Եվկուրով, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով

2 / 17

Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան

3 / 17

Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան: Ձախից աջ՝ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենին, ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչով, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով

4 / 17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է «Ստրեկոզա» ջերմատեսիլ ակնոցը, որը մինչև 1 կիլոմետր տեսանելիության հնարավորություն ունի

5 / 17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան:

Առաջին պլանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն է

6 / 17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան:

Կենտրոնում ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչովն է

7 / 17

Զորավարժության պլանը կազմվել է՝ հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված փորձը

8 / 17

ՌԴ նախագահը դիտում է սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան

9 / 17

Ձախից աջ՝ «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպին, ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով, ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչով

10 / 17

Զորավարժություններում ներգրավվել է տարբեր տեխնիկայի 10 հազար նմուշ, այդ թվում` 333 թռչող սարք

11 / 17

«Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության ժամանակ Պուտինը հրամանատարական կետից հետևում է զորքի գործողություններին

12 / 17

Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունն անցկացվել է «Մուլինո» հրետանային զորավարժարանում

13 / 17

Զորավարժություններում օգտագործվել է մոտ 10 հազար սպառազինության և տեխնիկայի համակարգ

14 / 17

Պուտինը լսում է զորավարժությունների ընթացքի մասին զեկույցը

15 / 17

Այսօր «Մուլինոյում» կայացել է զորավարժության ամփոփիչ մասն էր

16 / 17

Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը Ռուսաստանի և Բելառուսի տարածքում

17 / 17

Կրեմլը հայտնել է, որ զորավարժություններին մասնակցել են նաև Բանգլադեշը, Հնդկաստանը, Իրանը, Բուրկինա Ֆասոն, Կոնգոն և Մալի

«Արևմուտք-2025». ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել զորավարժության հիմնական փուլի մասին