Խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվողին ՀՀ–ն հանձնել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

ՀՀ գլխավոր դատախազություն
Միջնորդությունը բավարարվել է սեպտեմբերի 10–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.–ն սեպտեմբերի 10–ին հայկական կողմից հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: