Հրդեհ Հրազդան քաղաքում. կան տուժածներ

Այրվել է մոտ 40 քմ տարածք զբաղեցնող խանութը՝ գույքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի մթերային խանութներից մեկում. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։
Հրդեհ Երևանի Արցախի պողոտայում. կա տուժած
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։
Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են։