«Ես հանձնվողներից չեմ». Արսեն Հարությունյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում 4-րդ բրոնզի մասին

Սեպտեմբերի 15-ին Արսեն Հարությունյանը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Զագրեբում կայացած աշխարհի 2025 թվականի առաջնության բրոնզե մեդալը Հայաստանին բերած ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը վստահէ, որ դեռ կնվաճի աշխարհի առաջնության ոսկին: Այդ մասին մարզիկը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին»,-գրել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Արսեն Հարությունյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում իր կարիերայում 4-րդ անգամ դարձավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Փոքրեզրափակիչում նա հաղթեց մեքսիկացի ՌոմանԲրավոՅանգին։