ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱԹՍ–ի միջոցով օրերս փորձել են «Սևան» ՔԿՀ հասցնել թմրամիջոցներ, հեռախոսներ, խաղաքարտեր ու այլ իրեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։
«2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։
Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։
ԱԹՍ–ից «Սևան» ՔԿՀ–ի տարածք նետված թմրամիջոցի նմանվող փաթեթներից մեկը
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։