Ասուլիս` «Եվրասիական վերլուծական համաժողովի արդյունքները»

Քննարկումներում կարևոր տեղ հատկացվեց պետական կառավարման արդյունավետության հարցերին:
Sputnik
Սեպտեմբերի 9-12-ը Բիշքեկում կայացած Եվրասիական վերլուծական համաժողովը նվիրված էր մեծ Եվրասիայում զարգացման և անվտանգության խնդիրների լուծմանը:
Ինչո՞ւ քննարկումներում կարևոր տեղ հատկացվեց պետական կառավարման արդյունավետության հարցերին: Ի՞նչ կազմակերպչական որոշումներ կայացվեցին ֆորումի կողմից: Ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել մասնակիցները:
Ինչպե՞ս են փորձագիտական շրջանակներում գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների պետական ապարատների արդյունավետ աշխատանքի ազդեցությունը Մեծ Եվրասիայի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի և ուժերի դասավորության վրա:
Այս մասին սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ կպատմեն.
Մոսկվայում`
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Կուզնեցովը;
- Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վիտալի Վոլչկովը;
Բիշքեկում՝
- Ռազմավարական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Մելիս Ջունուշալիևը;
Աստանայում՝
- Համակարգային վերլուծության և մոդելավորման ակադեմիայի տնօրեն Վալերի Ցոյը;
Երևանում՝
- Ռուս-Հայկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը;
Մինսկում`
- Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Օլգա Լազորկինան;
Տաշքենդում`
- Միջազգային իսլամական ակադեմիայի պրոֆեսոր Շոխիդա Սոդիկովան։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan (https://t.me/Vardan_Aloyan) Telegram–յան ալիքին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։