Տարասովան բարձր է գնահատել Ադելիա Պետրոսյանի շանսերը օլիմպիական խաղերում

2026 թվականի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը կանցկացվի Պեկինում սեպտեմբերի 19-21-ը: Ռուսաստանցիները հանդես կգան չեզոք կարգավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում բարձր է գնահատել ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի` 2026 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունները:
Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը կանցկացվի Պեկինում սեպտեմբերի 19-21-ը: ՌԴ ներկայացուցիչները հանդես կգան չեզոք կարգավիճակով։
«Պետրոսյանի և Գումեննիկի մասնակցության շանսերը բարձր եմ գնահատում։ Նրանք պրոֆեսիոնալ մարզիկներ են, որոնք մարզվում են պրոֆեսիոնալ մարզիչների մոտ։ Նրանք մեր երկրի լավագույն մարզիկներից են։ Մենք չենք կասկածում, որ նրանք լավ հանդես կգան Պեկինում»,- ասել է Տարասովան։
Պետրոսյանը կարճ ծրագրում կսահի Մայքլ Ջեքսոնի երգերի ներքո, իսկ ազատ ծրագրում տանգո է նախատեսված։ Գումեննիկը վերադարձրել է անցյալ տարվա «Օնեգինը»` ազատ ծրագրի համար, իսկ կարճ ծրագրում թողել է Դանիել Գլեյխենհաուզի «Պարֆյումերը»։