ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ընդգրկվել է Սամարղանդում ավարտված «Գրանդ Սվիս» խոշոր միջազգային մրցաշարի լավագույն 20-յակում:
11 տուրի ընթացքում Սարգսյանն ունեցել է երկու հաղթանակ, ինը ոչ-ոքի և ոչ մի պարտություն՝ վաստակելով 6,5 միավոր: Շանթի արդյունքը լավագույնն է Հայաստանի ներկայացուցիչներից։
Արամ Հակոբյանը վաստակել է 6 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 4,5-ական:
Մրցաշարում առաջինը հոլանդացի Անիշ Գիրին է, որը վաստակել է 8 միավոր, երկրորդը գերմանացի Մաթիաս Բլյուբաումն է (7,5): Երկու շախմատիստներն էլ 2026 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգրեր են նվաճել:
Նշենք, որ «Գրանդ Սվիսը» մեկնարկել էր սեպտեմբերի 4-ին և ավարտվել է սեպտեմբերի 15-ին: