ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում սկսել է Ռուսաստանի պետբյուջեի հաշվին ՌԴ բուհեր ընդունվելու համար դիմորդների ընդունելությունը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
«Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարում ՌԴ պետբյուջեի միջոցների հաշվին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դիմորդների ընդունելություն՝ միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիմորդ կարող են հանդիսանալ Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները և ռուսաստանյան հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում և Ռուսաստանի տարածքում գրանցում չունեն: Դիմորդ չեն կարող լինել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք 2024/25 ուսումնական տարում ՌԴ կրթական կազմակերպություններում ավարտել են ուսումը կամ 2025/26 ուսումնական տարում շարունակում են ուսումը ՌԴ բուհերում։
Մամուլի ծառայությունը նշում է՝ դիմորդները կարող են հայտեր ներկայացնել սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: