Ռուսական մարդասիրական առաքելությունը ռուսաց լեզվի կաբինետ է բացել Շիրակի պետհամալսարանում

Կաբինետը ստեղծվել է խմբային դասերի, սեմինարների և վարպետության դասերի հարմարավետ անցկացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական մարդասիրական առաքելությունը ռուսաց լեզվի կաբինետ է բացել Շիրակի պետական համալսարանում: Այս մասին հայտնում է Գյումրու ռուսական տունը:
Գյումրիում` Շիրակի պետական համալսարանի Միքայել Նալբանդյանի անվան Հումանիտար գիտությունների ֆակուլտետում, տեղի է ունեցել ռուսաց լեզվի ուսուցման նորացված կաբինետի բացման հանդիսավոր արարողությունը:
Նախագիծն իրականացվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի կողմից և Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում:
Շիրակի պետական համալսարանում ռուսաց լեզվի կաբինետի բացումը
Բացման արարողությանը մասնակցել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Ռուսական մարդասիրական առաքելության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Գյումրու ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը, ինչպես նաև բուհի դասախոսներ և աշխատակիցներ:
«Մեր փոխգործակցությունը ամուր և արդյունավետ է և զարգանում է ոչ թե թղթի վրա, այլ իրական նախագծերում՝ օգուտ բերելով ուսանողներին և ողջ տարածաշրջանին», - ընդգծել է Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Ռուսական մարդասիրական առաքելությունը կուսուցանի՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել
Նորացված կաբինետը ստեղծվել է խմբային դասերի, սեմինարների և վարպետության դասերի հարմարավետ անցկացման համար և հագեցած է ժամանակակից մուլտիմեդիա և համակարգչային տեխնիկայով, ինչպես նաև նոր ֆունկցիոնալ կահույքով:
Նախատեսվում է, որ կաբինետը կօգտագործվի ոչ միայն ուսանողների պարապմունքների համար, այլև Գյումրու բնակիչների և տեղի դպրոցականների համար լեզվի դասընթացներ կազմակերպելիս: