Իսրայելը մտադիր է ավելացնել ներդրումները սեփական զենքի արտադրության ոլորտում. Նեթանյահու

Բենյամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ չնայած երկու տարի տևող պատերազմին իսրայելական շեկելն ամրապնդվել է, իսկ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելը կշարունակի մեծացնել ներդրումները զենքի սեփական արտադրության ոլորտում, որպեսզի կախված չլինի եվրոպական արտադրողներից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք կշարունակենք մեծացնել ներդրումները զենքի արտադրության մեջ, որպեսզի կախված չլինենք թույլ արևմտաեվրոպական առաջնորդներից, որոնք իրենց երկրներում ենթարկվում են ծայրահեղական մահմեդական փոքրամասնություններին, և հենց դա էլ մենք անում ենք», -ասված է հայտարարության մեջ, որը տարածել է վարչապետի գրասենյակը:
Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած երկու տարի տևող պատերազմին, իսրայելական շեկելն ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ գիտահետազոտական ոլորտում օտարերկրյա ներդրումներն Իսրայելում ամենաբարձրն են աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: