ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Պայմանավորված Երկիր մոլորակի՝ արեգակնային քամու տարածքում հայտնվելով`գիտնականները սպասում են գեոմագնիսական ակտիվության երկրորդ ուժեղ բռնկումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան:
«Հաշվի առնելով արեգակնային քամու և միջմոլորակային մագնիսական դաշտի կանխատեսվող և դիտարկվող բնութագրերը՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հնարավոր է գեոմագնիսական ակտիվության երկրորդ ուժեղ բռնկում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայում նկատվում է գեոմագնիսական տատանումների ժամանակավոր կայունացում, դրանք առավոտյան ամենաբարձր նիշերից իջել են ավելի չափավոր՝ դեղին մակարդակի և գտնվում են մոտ Kp = 4.67 նիշում, այսինքն՝ գտնվում են մագնիսական փոթորիկ նշանակող Kp=5.0, մակարդակից քիչ ցածր։