Ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Starlink–ի աշխատանքում

Սեպտեմբերի 15-ի առավոտյան Starlink–ի աշխատանքի վերաբերյալ բողոքներով դիմումների թիվը հասել է մոտ 50 հազարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքում խափանումներ են արձանագրվել ամբողջ աշխարհում։ Այս մասին են վկայում Downdetector կայքի տվյալները։
Նշվում է, որ սեպտեմբերի 15-ի առավոտյան Starlink–ի աշխատանքի վերաբերյալ բողոքներով դիմումների թիվը հասել է մոտ 50 հազարի։
Starlink-ը արբանյակային ցանց է, որը նախատեսված է աշխարհի ցանկացած կետում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն տրամադրելու համար։