ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10–ից ի վեր շուրջ 256 անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Բելգորոդի շրջանի վրա, երկու մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Սեպտեմբերի 10–ին Բելգորոդի և Բելգորոդյան շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների պատճառով իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են խոշոր առևտրի կենտրոնների, սրճարանների և ռեստորանների ամառային հարթակների աշխատանքը: Ուսումնական հաստատություններում դասերը տեղափոխվել են հեռավար ձևաչափով:

«Չորեքշաբթի օրվանից՝ թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներ են Բելգորոդյան շրջանի վրա։ Ուժային կառույցների տվյալներով՝ միայն Բելգորոդի և Բելգորոդյան շրջանում՝ 256 ԱԹՍ։ Ի մեծ վիշտ մեզանից յուրաքանչյուրի համար, 2 մարդ զոհվել է, 28 խաղաղ բնակիչ վիրավորվել է, 106 տուն և բնակարան վնասվել, վնասվել կամ մասամբ ավերվել է 122 ավտոմեքենա», - գրել է Գլադկովը MAX մեսենջերի իր ալիքում։
Գլադկովը նաև հավելել է, որ այսօր խոշոր առևտրի կենտրոնները փակ կլինեն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։