Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ

Սիմոն Բաբայանը Sputnik Արմենիա. Արխիվային լուսանկար
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 13–ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի ընդհանուր ժողով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն և փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրակարգային հարցերով:
Ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:
«Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Միաժամանակ ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ»,– ասված է հայտարարության մեջ:
Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98 %–ը:
Ինչ վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին, ապա այս հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան:
Բաբայանի վերընտրության մասին իր կարծիքն է հայտնել նաև պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը` նշելով, որ փաստաբանական համայնքն այս ընտրությամբ իր գնահատականն է հայտնել Սիմոն Բաբայանին՝ նախորդ չորս տարիների աշխատանքի համար և իր վստահությունը՝ հետագա գործունեության համար, որը պարտավորեցնող է:
«Ինչպես միշտ, փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Սիմոն Բաբայանը նախորդ անգամ ՀՀ փաստաբանների նախագահ էր ընտրվել 2021 թ. սեպտեմբերի 12–ին։ Նրա լիազորությունները սկսվել էին հոկտեմբերի 5–ից: