Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման կենտրոններ

Ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են չորս կառավարվող ավիառումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS ՀԿՌՀ-ի արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հրետանին խոցել են անօդաչու համակարգերի ուկրաինական օպերատորների պատրաստման կենտրոնները: Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են անօդաչու համակարգերի օպերատորների պատրաստման կենտրոնները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը», - ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են չորս կառավարվող ավիառումբ, ԱՄՆ արտադրության HIMARS ՀԿՌՀ արկ և 361 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ