ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Ռուսաստանի պետականության ամրապնդման և Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևին», - ասվում է փաստաթղթում:
Այսօր Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշում է իր 60-ամյա հոբելյանը: