Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք՝ 30-ը Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 12-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում, 10-ը՝ Կալուգայի մարզի տարածքում, հինգը՝ Նովգորոդի մարզի տարածքում, երեքը՝ Ազովի ծովի ջրերի վրա, երկուսը՝ Լենինգրադի մարզի տարածքում, մեկը՝ Օրյոլի մարզի տարածքում, մեկը՝ Ռյազանի մարզի տարածքում և մեկը՝ Ռոստովի մարզի տարածքում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։