ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Գեոմագնիսական ակտիվությունը կուժեղանա այսօր Երկրի՝ արեգակնային քամու շրջանում հայտնվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
«Օրվա կանխատեսում. գեոմագնիսական իրադրություն՝ օրվա ընթացքում սպասվում է գեոմագնիսական ակտիվության ուժեղացում՝ կապված արևային քամու արագության աճի հետ: Բռնկման ակտիվությունը ցածր է, աննշան աճի հնարավորությամբ, առանց Երկրի համար ռիսկերի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում գեոմագնիսական իրադրությունը մնացել է հանգիստ, իսկ բռնկումային ակտիվությունը՝ ցածր՝ առանց երկրի համար ռիսկերի:
Ավելի վաղ լաբորատորիայի գիտնականները հայտնել էին, որ սեպտեմբերի 11-ին Արեգակի պտույտի արդյունքում պսակային անցքը դուրս է եկել տեսանելի արեգակնային սկավառակի կենտրոն: Այսպիսով, արագընթաց արևային քամու հոսքերն ուղղվել են դեպի Երկիր։
Արեգակի վրա պսակային անցքի պատճառով երկրի վրա նկատելի գեոմագնիսական խանգարումները, ինչպես ավելի վաղ հայտնել էին լաբորատորիայում, կսկսվեն սեպտեմբերի 14-ի կեսօրին, սակայն ուժեղ փոթորիկներ չեն սպասվում: Պսակի անցքը իր գագաթնակետին կհասնի մինչև սեպտեմբերի 16-ը: