Էջմիածնի գազալցակայանի մոտ կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Էջմիածին. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Վաղարշապատի գազալցակայանի մոտ այսօր կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևան–Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտ հնչած կրակոցների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկությունները ստացվել են ժամը 07:00–ի սահմաններում։
Կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր, ինչպես նաև «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է կռվի մասնակիցներից մեկին։
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմե՞լ է, թե՞ տնային պայմաններում է բուժում ստանում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ճշտվում կրակոցներ արձակողների ինքնությունը, աշխատանքներ են տարվում նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, վիրավորի ինքնությունը ճշտելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։