ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնությունում։
Հարությունյանը աշխարհի առաջնությունում իր ելույթները սկսեց որակավորման փուլով, որտեղ հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Աբրամովին (10:0): 1/8 եզրափակչում Արսենը դժվարին պայքարում հաղթեց մոնղոլ Բաթխույագին (13:8): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ամերիկացի Լի Սփենսերն էր: Այս մենամարտն էլ ավարտվեց Հարությունյանի օգտին՝ 14:3 հաշվով։ Կիսաեզրափակչում Արսենը պարտվեց Հյուսիսային Կորեայից ըմբիշ Չան Սունգ Հանին՝ 1:4 հաշվով, և վաղը նա կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։
Այսօր մի փոքր ուշ Զագրեբում մրցագորգ դուրս կգա Արման Անդրեասյանը (70 կգ), որը նույնպես կպայքարի երրորդ տեղի համար: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Զագրեբում սեպտեմբերի 13-ից 21-ը: Մասնակցում են 27 երկրների մոտ 900 ըմբիշներ։