ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածով ոչնչացվել է Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ քաղաքից արևմուտք գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ թիրախը հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը Գոլուբովկա բնակավայրի շրջանում (Կրամատորսկ քաղաքից 30 կմ արևմուտք):
««Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են մինչև 25 միավոր «Լյուտի» տիպի հեռահար գործողության ԱԹՍ, անօդաչուների կառավարման կետ, 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և Ուկրաինայի զինված ուժերի մինչև 20 զինծառայող», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։