Կոպիրկինն ընդունել է ՀՀ–ում Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին

Նշենք, որ ծրագիրը գործում է 2010 թվականից, որի շրջանակում Հայաստանի մի շարք դպրոցների նախակրթարանների և տարրական դասարանների աշակերտներն առողջ սնունդ են ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
ԿԶԵՀ-ը և ՄԱԿ-ի ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակը պայմանավորվել են գործընկերության մասին
Զրուցակիցներն անդրադարձել են «Կայուն դպրոցական սննդի զարգացում» ծրագրի շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին։ Ռուսաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը Հայաստանում ներդրվել է 15 տարի առաջ։
«Կողմերը նշել են Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության բարձր արդյունավետությունը, ինչպես նաև մինչև 2030թ. հաշվարկված նախագծի 5-րդ փուլի շրջանակներում սերտ համակարգման պատրաստակամությունը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ՄԱԿ-ի հիմնադրամում ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլարի նպատակային ներդրմամբ»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը գործում է 2010 թվականից 10 մարզերում։ Ծրագրում ընդգրկված մի շարք դպրոցների նախակրթարանների և տարրական դասարանների երեխաները արդեն 15 տարի առողջ սնունդ են ստանում: Իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ: