ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսական հեռուստատեսության լեգենդ Տատյանա Միտկովան, որը վարել է հազարավոր եթերներ և վայելում է ամբողջ երկրի հանդիսատեսի սերը, այսօր նշում է իր 70–ամյա հոբելյանը:
Միտկովան հեռուստատեսություն է եկել 17 տարեկանում և անցել ռեժիսորի օգնականից մինչև ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավարի ուղին, այնուհետև դարձել է НТВ-ի «դեմքը»։ «Արագ, ճշգրիտ և ազնիվ»՝ սրանք են նրա աշխատանքի հիմնական սկզբունքները: Գործընկերները առանձնացրել են հեռուստաէկրանին նրա նորարարական ոճն ու ինքնուրույնությունը, որոնք հեռուստաեթերում մեծ ֆուրոր են առաջացրել։
Նա բազմիցս ապացուցել է մասնագիտական հայացքներին իր հավատարմությունը։ 2001-ին, երբ շատերը հեռացել էին НТВ-ից, նա վերադարձավ և մինչ օրս շարունակում է աշխատել այնտեղ: Միտկովան լուսաբանել է Ռուսաստանի պատմության ամենաբարդ իրադարձությունները, այդ թվում ՝ չեչենական երկու պատերազմները՝ այդ ժամանակահատվածն անվանելով «անհավանական ցավ»։ Այսօր նա НТВ-ի տեղեկատվական հեռարձակման տնօրենն է, մրցանակների՝ այդ թվում ТЭФИ-ի բազմակի դափնեկիր, Բարեկամության և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշաններ կրող:
Նրա ամենավառ արարքներից մեկը 2014 թվականին Լիտվայի պետական մրցանակից հրաժարվելն է։ Միտկովան դա արել է ի համերաշխություն «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի, որին Լիտվայի նախագահ Գրիբաուսկայտեն հանել էր պարգևատրվողների ցուցակից: Այս մեդալից 2 լրագրողներն էլ ստացել են 1994 թ–ին՝ 1991 թ–ի վիլնյուսյան իրադարձությունների լուսաբանման համար։
Ռուս լինելը նրա համար նշանակում է «աջակցել երկրին, աջակցել մարդկանց, օգնել ինչով հնարավոր է, առաջին հերթին` չվնասել։ Նա աջակցել է հատուկ ռազմական գործողությանը, իսկ հայտնվելով Կանադայի պատժամիջոցների ցուցակում, ասել է. «Ավելի լավ կաշխատենք»։
Չնայած իր հասակին՝ Միտկովան չի պատրաստվում հեռանալ մասնագիտական գործունեությունից։ «Ես ամբողջ կյանքում աշխատել եմ հեռուստատեսությունում և ուրիշ բան անել չեմ կարող… ավելի լավ է հոգնել, քան տառապել անգործությունից»։